Փարիզի 14 խոշոր թանգարաններ հատուկ ցուցադրություններ են նախապատրաստում հաջորդ տարի կայանալիք ամառային օլիմպիական խաղերի օրերին: Թեման է ՝ «Սպորտը և արվեստները»:
Ենթադրվում է կլինի շուրջ 4,5 միլիոն այցելու:
Կարնավալետ թանգարանը, որը ընդգրկում է շուրջ 600,000 ցուցանմուշ, վերանորոգվել է և կներկայացնի 1924թ. օլիմպիական խաղերի ցուցանմուշներ: Կցուցադրվեն նժույգների հայտնի նկարիչ Թեոդոր Ժերիկոյի աշխատանքները: Վիկտոր Հյուգոյի թանգարանը պետք է կենտրոնանա սուսերամարտի վրա:
Նետաձգության և արվեստի միջև կապը ընդգծվելու է Բուրդելի թանգարանում, որը ստեղծվել է ի պատիվ քանդակագործ Անտուան Բուրդելի, ով առավել հայտնի է 1909թ. իր << Նետաձիգ հերկուլեսը >> աշխատանքով:
Փարիզի ազատագրման թանգարանում կցուցադրվեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դիմադրությանը միացած մարզիկները:
Մյուս ցուցահանդեսներում կներկայացվեն 19-րդ դարավերջի նկարիչ Թուլուզ Լոտրեկի գործերը: Հենց այդ ժամանակաշրջանում 1894թ. Փարիզի Սորբոնի համալսարանում Պիեռ դը Կուբերտենը առաջարկեց վերակենդանացնել ժամանակակից օլիմպիական խաղերը:
Կուբերտենը արվեստի և օլիմպիական խաղերի միջև կապի ջատագովն էր և առաջարկում էր, որ արվեստի մրցույթները պետք է խաղերի մաս հանդիսանան: